Ինչ էր մտածում ՀՅԴ-ն կենսաթոշակայինի մասին տարիներ առաջ
2010թ. - Ըստ Վահան Հովհաննիսյանի` քանի որ "Պետական կենսաթոշակների մասին" օրենքը հաստատելու պարագայում արմատապես կփոխվի երկրի ներքին կյանքը, ապա այս հարցը անհրաժեշտ է դնել ՀԱՆՐԱՔՎԵԻ, այլ ոչ թե հաստատել ԱԺ-ի կողմից, սակայն այս օրենքի կիրառումը միտումնավոր հետաձգվում է մինչև 2014 թվականը, որպեսզի այն չազդի 2012 և 2013 թվականների ընտրությունների արդյունքների վրա: Ըստ կանխատեսումների` այս օրենքը շրջանառության մեջ մտնելուց հետո 2030 թվականին կտա դրական արդյունքներ, սակայն փորձը ցույց է տալիս, որ կառավարության նույնիսկ կարճաժամկետ կանխատեսումները չեն արդարանում, հետևաբար այս գործընթացը կարող է լիովին ձախողվել, իսկ մեղավորներ կմնան անպատիժ: Վահան Հովհաննիսյանը առաջարկում է հանել օրենքի նախագծի մեջ ամրագրված` ֆոնդերին պարտադիր մասնակցության պայմանը, միայն գործադրել կամավորության սկզբունքը և դնել ՀԱՆՐԱՔՎԵԻ: