|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է համընդհանուր համաներում: Այն տարածվում է մինչ համաներման հայտարարման օրը կատարված բոլոր հանցագործությունների վրա: Այս մասին հայտարարում է BBC-ն` վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդումը:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Հայտնի չէ նաև այն, թե հատկապես ում վրա է տարածվում համաներումը:
Սիրիայի արդարադատության նախարար Նաջիմ ալ Ահմադը հայտարարել է, որ համաներման որոշումը ստորագրվել է` հանուն «սոցիալական ներման, համատեղ գոյակցելու ազգային կոչի` բանակի մի քանի հաղթանակի ֆոնին»: