Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Շարունակվում է կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց կառավարությանը` քրեական համաներում հայտարարել: Նրա խոսքով` քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, և համաներում անպայման պետք է հայտարարվի:
«Բազմաթիվ կալանավորներ կան, որոնց արարքը հանրության համար վտանգավորությունը կորցրել է: Գնացեք դատապարտյալների հիվանդանոց. կալանավորներ կան` այնպիսի հիվանդություններ ունեն, որոնք անհամատեղելի են կալանավայրում պատիժը կրելու հետ»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ տպավորություն է, թե կառավարությունը վերջին շրջանում խուսափում է համաներումից:
Պատգամավորը նաև անդրադարձավ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովից եղած դժգոհություններին: «10 անգամ հանձնաժողովը տրանսֆորմացիայի ենթարկեցինք և որևէ անգամ դրա օգտակար գործողության գործակիցը չտեսանք: Ես կարծում եմ, որ ժամանակն է քննարկելու համաներում հայտարարելու հարցը: Վերջերս «Արմավիր» ՔԿՀ-ում էի, դեպքեր կան, որ մարդը կուրանում է, 8 տարի պատիժը կրել է, մի քանի ամիս է մնացել, և համաներում չկա: Դիմում եմ կառավարությանը` այս հարցը քննարկելու համար»,- նշեց նա: