Բաշար Ասադը Սիրիայում համընդհանուր համաներում է հայտարարել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում համընդհանուր համաներում է հայտարարել հազարավոր զինվորական դասալիքների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց համար, ովքեր խուսափել են զորակոչից: Սիրիայի հանրային հեռուտաընկերությամբ ազդարարված համաներման հայտարարության մեջ ասվում է, որ այն վերաբերում է նաեւ երկիրը լքածներին:
Նշենք, որ ռազմական կոնֆլիկտի 4 տարվա ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են լքել երկիրը` զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով: