|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր` ապրիլի 13-ին, երբ ՀՀԿ Գործադիր Մարմնի և Խորհրդի նիստերից հետո պետք է հրապարակվի ՀՀ նոր վարչապետի անունը, ՀՀԿ կենտրոնական գրասենյակ էր ժամանել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ՀՀԿ Խորհրդի անդամ է: Yerkir.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե ի՞նչ պատգամ կամ խոսք ունի ասելու նախկին վարչապետը, սակայն Տիգրան Սարգսյանը լուռ էր:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, երբ «Դեմ եմ պարտադիրին» շարժման մասնակիցները փակել էին Նալբանդյան փողոցը, և բողոքի ակցիայի մասնակիցների մոտ էր իջել Տիգրան Սարգսյանը, Yerkir.am-ի թղթակիցը դարձյալ հարցեր էր ուղղել Տիգրան Սարգսյանին, սակայն նա կրկին խուսափել էր պատասխանելուց: Թե ինչո՞վ է պայմանավորված Տիգրան Սարգսյանի անխոս լինելը, մնում է միայն ենթադրել: