Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երվանդ Զախարյանը բավական մեծ աշխատանք է կատարել և, կարելի է ասել, զրոյից է սկսել ձևավորել կոմիտեն: Կառավարության այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում, գնահատելով կադաստրի պետական կոմիտեի աշխատանքները, ասաց կադաստրի նորանշանակ պետ Մարտին Սարգսյանը:
Ըստ նրա` Երվանդ Զախարյանի օրոք բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել, և ցանկացած նոր ղեկավար պետք է ավարտին հասցնի նախկինում սկսված ծրագրերը, նոր ծրագրեր իրականացնի` իհարկե, շարունակելով նախկինի բարեփոխումները:
Մարտին Սարգսյանը նշեց, որ կոմիտեում որոշակի օպտիմիզացիա կկատարվի` պարզաբանելով. «Կան տարածքներ, որոնք ունեն քիչ բնակչություն, բայց այդ տարածքները կոմիտեի համապատասխան կառույցներում ուռճացված են ներկայացված, և պետք է դա վերանայվի»:
Նորանշանակ պետի խոսքով` իր առաջին քայլը կլինի քաղաքացիներին մատուցվող ծառայութնունների որակի բարձրացումը, քանի որ կոմիտեի աշխատանքի էությունը հենց քաղաքացիներին ծառայություն մատուցելն է:
Լրագրողների դիտարկմանը, թե բազմիցս նշվել է կադաստրի կոմիտեում կոռուպցիոն ռիստկերի առկայության մասին, Մարտին Սարգսյանն արձագանքեց, թե ինքը նման տվյալներ չունի, չի կարող ասել` արդյո՞ք նման ռիսկեր կան: