Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը։
Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նախնական քննության տվյալներով՝ Ս.Կարապետյանը, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական դիրքը և տարբեր անձանց տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման կեղծ վկայականներ։
Մասնավորապես՝ բաց բաժնետիրական ընկերությանն սեփականության իրավունքով պատկանող 94.4 հա մակերեսով անշարժ գույքը 2008-2010թթ. բաժանել է 6 միավոր անշարժ գույքի, որի հիման վրա ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրել է սեփականության իրավունքի գրանցման վկայականներ։ Դրանիցից 2 տարբեր անձանց անվամբ գրանցված՝ ԲԲԸ-ի գույքը գրավադրվել է բանկում որպես վարկի ապահովման միջոց, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերի վարկն ստացել է «Էրեբունի գինու կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ ի դեմս փաստացի սեփականատիրոջ, իսկ վարկային պարտավորությունները չեն կատարվել։
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Կարապետյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել գործարանային արտադրության մի քանի հարյուր հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երևանի քննչական վարչության ՀԿԳ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: