Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ շվեյցարական կառավարության գործակալի բողոքն ընդդեմ ՄԻԵԴ-ի կողմից «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացված որոշման պետք է քննվի ՄԻԵԴ Մեծ պալատի կազմով:
Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի գործով (Dogu Perincek v. Switzerland, app. No. 27510/08) 2013-ի հոկտեմբերին ընդունված որոշմամբ` Եվրադատարանը ճանաչել էր, որ խախտվել էր դիմողի` արտահայտվելու ազատությունը: Բանն այն է, որ Փերինչեկը Հայոց ցեղասպանությունը անվանել էր «միջազգային սուտ» և դրա համար շվեյցարական դատարանների կողմից դատապարտվել:
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում բացատրել է, թե ինչ է նշանակում` Մեծ պալատի կազմով հարցի քննությունը. «Սա նշանակում է, որ ԵԴ 17.10.2013թ. վճիռն ուժի մեջ չի մտնի: Սույն գործով որոշման/վճռի կայացման իրավասությունը այլեւս Դատարանի Մեծ Պալատին է վերապահված»:
Փաստաբանը նշում է նաև, որ քննության այս փուլում դատավարությանը կարող է մասնակցել նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը (որպես երրորդ կողմ): Որպես երրորդ կողմ` կարող են հանդես գալ նաեւ ՄԻԵԴ մասնակից պետություններ եւ հասարակական կազմակերպություններ՝ Պալատի նախագահի թույլտվությամբ:
«Սա առաջին անգամն է, երբ Հայոց ցեղասպանության հարցին ուղղակիորեն առնչվող խնդիրը, առհասարակ, քննարկման առարկա է դարձել միջազգային դատարանի կողմից»,- գրել է փաստաբանը: