|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքը բանտից դուրս գալուց հետո տնային կալանքի տակ կառնվի. հաղորդում է Reuters-ը:
Նման որոշում է կայացրել Եգիպտոսի ռազմական գերատեսչությունը` հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ դրությունը:
Դատարանը օգոստոսի 21-ին որոշում է կայացրել ազատ արձակել 85-ամյա Մուբարաքին, որը կալանքի տակ էր գտնվում 2011 թվականից: Ազատ արձակման պատճառ է հանդիսացել այն, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքները` կոռուպցիայի և իշխանության չարաշահման փաստերով, հանվել են: