|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայիսի 28-ի գիշերը Վրաստանի ադրբեջանաբնակ Գարդաբանի քաղաքի կենտրոնում բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների և վրացիների՝ տեղի սվանների միջև: Ըստ ականատեսների՝ կոնֆլիկտը սկսվել է թեյարաններից մեկում, որտեղ մի քանի սվան լեզվակռվի է բռնվել 4 ադրբեջանցու հետ:
Այնուհետև սկսել են գործադրվել մահակներ ու ձեռքի տակ եղած այլ միջոցներ: Փոքր կռիվը հաշված վայրկյանների ընթացքում վերաճել է դաժան բախման, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ: Կռվի ընթացքում կողմերը հայհոյել են իրար, հնչեցրել քսենոֆոբ բովանդակության լուտանքներ:
Ադրբեջանցիների և վրացիների միջև զանգվածային կռիվը տևել է մոտ կես ժամ: Այն դադարեցվել է միայն կռվի վայր ժամանած ոստիկանության և հատուկ ծառայության միջամտությունից հետո:
Մայիսի 29-ի առավոտյան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սկսել է միջադեպի հետաքննություն` ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի «խուլիգանության» հոդվածի:
Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի կայքը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: