կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-13 22:50
Հասարակություն

Բախվել են հայ եւ վրացի վարորդների ավտոմեքենաները

Բախվել են հայ եւ վրացի վարորդների ավտոմեքենաները

 

 

Մայիսի 13-ին՝ ժամը 20.01-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.46-ի սահմաններում Բագրատաշեն-Թբիլիսի ավտոճանապարհի 53-րդ կմ-ում` Կումիսի գյուղում, բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Խլաչեդ Ալոխադձե) VIN 155 պ/հ-ի և «Աուդի» մակնիշի (վարորդ Վազիտ Ավետիսյան) 33OR646 պ/հ-ի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության  պաշտոնական կայքից:

 

Վթարի հետևանքով «Աուդի» մակնիշի վարոդը և ուղևորներ Մարինե Մելիքյանը՝ ծնված 1985թ-ին, Էմմա Ավետիսյանը՝ ծնված 2011թ-ին և Վազիկ Ավետիսյանը՝ ծնված 2013թ-ին, հոսպիտալացվել են Մարնեուլի քաղաքի բժշկական կենտրոնում: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: