|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մայիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վաչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի պաշտպանի միջնորդությունը՝ որոշում էր կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին՝ գրավի գումար սահմանելով 5 մլն դրամը:
Դատախազությունից հայտնում են, որ այսօր` հունիսի 1-ին տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից դատարանի հիշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք՝ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում էր Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու մեջ: Շուշանյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կայացրել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: