կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-02 19:33
Իրավական

Եթե Լիսկան քնած չլիներ...

Եթե Լիսկան քնած չլիներ...

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) հրաժարվել է այսօր գիշեր իր տան դիմաց կատարված իրադարձությունների մասին որեւէ տեղեկատվություն հայտնել՝ ասելով. «Լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»:

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ բավական երկար ժամանակ Գորիսի ոստիկանությունում է գտնվել մարզպետը՝ բացատրություն տալու համար այսօր իր տան մոտ հնչած կրակոցների եւ սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: 



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի գորիսեցիներ իր հետ զրույցում հայտնել էին, որ իրենք ո՛չ մարզպետի, ո՛չ էլ Բուդաղյանների շրջապատից չեն ու ասել էին, որ սպանության հիմնական մեղավորը քաղաքապետի նախկին թեկնածուն է եւ նրա եղբայրը: Որոշ ժամանակ անց ֆոտոլրագրողը պարզել էր, որ այդ անձինք մարզպետի հարազատներն ու ընկերներն էին եւ նրանց նպատակը հանրության մեջ ապատեղեկատվություն տարածելն էր: 



Ֆոտոլրագրողը հայտնում նաև, որ մի խումբ գորիսեցիներ պատմում էին, որ Արտակ Բուդաղյանի հրամանատության տակ եղած զորամասը ճանաչվել է 2012 թվականի լավագույն զորամաս: 

 

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում զոհվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, ծանր վիրավորվել են նրա եղբայրը՝ ԼՂՀ զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգական եւ նրա թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը: 

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ: