կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 16:18
Քաղաքական

Իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ բան է վերահսկողությունը. Արծվիկ Մինասյան

Իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ բան է վերահսկողությունը. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիմքեր չի տեսնում, որ կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներն իրականություն կդառնան:

 

Լրագրողների հետ զրույցում, խոսելով կառավարության ծրագրի մասին, նա նշեց, որ երբ ընդդիմությունն առաջարկեց որոշ վերահսկողական լծակներ տալ ընդդիմությանը, իշխանությունը հակադարձեց` ասելով, որ եթե վերահսկողական լծակներ են ուզում, ուրեմն թող կոալիցիային մաս կազմեն: «Այդ դեպքում արդեն անիմաստ կլիներ կոալիցիայի ներսում վերահսկողական լծակներ ունենալը»,- ասաց պատգամավորը:

 

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանությունը պատրաստ է վերահսկողական լծակներ տալ ընդդիմությանը, սակայն ընդդիմությունն ընդդիմություն չէ, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Ձեր կարծիքով` դա նշանակում է պատրա՞ստ լինել: Եթե մենք խոսում ենք դասական համակարգի մասին, ապա եթե իշխանություն չես, ուրեմն ընդդիմություն ես: Ընդդիմությունը մի դեմքով չի լինում` ի տարբերություն իշխանության: Ընդ որում` դնել մի դաշտի վրա ու ասել, որ իշխանությունը լավն է, ընդդիմությունը քըխ է, այդ դեպքում առավել քըխ է իշխանությունը, որ նման ընդդիմություն ունի: Հավի ու ձվի պատմությունն է, թե ով ում է ծնել՝ ընդդիմությունն իշխանությա՞նը, թե՞ իշխանությունն ընդդիմությանը»:

 

Դիտարկմանը, թե գուցե իշխանությունը մտավախություն ունի, որ ընդդիմությունը կօգտագործի վերահսկողական լծակները` ի չարս, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե հայտարարություն անելը համարում եք ի չարս օգտագործել, կամ այն հավասարազոր է ատոմային ռումբի, որը տրվելու է ընդդիմությանը, ուրեմն ես ասելիք չունեմ: Իշխանությունը չի պատկերացնում՝ ինչ բան է վերահսկողությունը: «Ամեն ինչ հաղթողին» սկզբունքը տանում է առճակատման, ընդհարման, տանում է երկիրը դատարկելուն»,- ասաց Արծվիկ Մինասյանը: