Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովը Գյումրիում մեկնարկել է էքսպո ցուցահանդեսով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցահանդեսի մեկնարկին մոտեցել են մի խումբ քաղաքացիներ, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները, նամակները փոխանցեն, սակայն վարչապետը խնդրել է իրենց բողոքները ներկայացնել իր օգնական Նաիրի Սարգսյանին։
«Էսօր ուրիշ բանի համար ենք եկել, մի գոռացեք։ Նաիրին իմ օգնականն է, բոլորիդ հերթով կլսի, թողեք մենք գնանք»,–ասել է Փաշինյանը։
Բողոքող քաղաքացիներից մեկը՝ մի կին, ասել է, որ բանկից վարկ է վերցրել, 2 ամիս չի վճարել. «Մեռնիմ ջանիդ, իմ ձեռի հացը կերել ես։ Ազիզ ջան, ես ծեր կին, վարձով ապրող կին, իմ բողոքը «Արդշինբանկի» դեմ է, ես քեզ նամակ եմ գրել։ Վարկ եմ վերցրել, տեսան, որ փող չեն տա ընձի, լրիվ քաշին, 2 ամիս սոված–ծարավ, հիվանդ թոռիս հետ եմ ապրում»,-նշել է նա:
Վարչապետը կնոջը ևս խնդրել է իր բողոքը ներկայացնել օգնականին։
Նիկոլ Փաշինյանը և ֆորումի հյուրերը շրջել են տաղավարներով։ Փաշինյանը զրուցել է տնտեսավարողների հետ, նույնիսկ դարբնից վերցրել մուրճը և շիկացած երկաթ կռել:
Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում