|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը խոսել է ուժ չկիրառելու և ուժով չսպառնալու մասին, պետք է ծանոթանա ԵԱՀԿ-ի` 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում. հայտնում է Haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ Նիկոլ երեկ ելույթ էր ունեցել ԵԽԽՎ նիստում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ հիշեցնում է «օկուպացված տարածքների» մասին և խորհուրդ տալիս Փաշինյանին` տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման համար դուրս բերել զորքերը «Ադրբեջանի տարածքներից»: