|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ կառավարության 27.10.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն` զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված միանվագ դրամական օգնությունը կտրվի անկախ զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` նույն վայրում հաշվառված լինելու հանգամանքից: Գործող կարգով՝ զինծառայողի ծնողի մահվան դեպքում դրամական օգնությունը տրվում է, եթե ծնողները զինծառայողի հետ բնակվում են համատեղ: Ըստ այդմ՝ իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածով սահմանվում է՝ ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին