Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարան չանցնելով՝ ՀՀԿ–ն, այնուամենայիվ, փորձում է բավականին ակտիվ քաղաքական կյանքով ապրել. կուսակցությունն իրեն պահում է «գծերի» վրա: Չնայած ՀՀԿ–ականները տապալեցին ԱԺ ընտրությունները, սակայն չեն կարողանում «հանգիստ նստեն տեղները»:
Պարզվում է` կուսակցությունում լուրջ աշխատանքներ են տանում ինչպես ներքին հարցերի հետ կապված, այնպես էլ միջազգային ձեւաչափերում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ–ում մշակվում են տարբեր միջոցառումներով քաղաքական դաշտում «խաղալու» ծրագրեր՝ չսահմանափակվելով Աշոտյան–Շարմազանով «հարվածային դուետով»:
Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նաեւ ՀՀԿ քաղաքական դպրոցի աշխատանքները, ինչպես նաեւ կանոնակարգվել է ԳՄ նիստերի պարբերականությունը: Թերթի տեղեկություններով, բացի ԳՄ նիստերից, տեղի են ունենում նաեւ այլ՝ «կոնֆիդենցիալ» հանդիպումներ:
Մեր ՀՀԿ–ամերձ աղբյուրի փոխանցմամբ, օրերս նման մի հանդիպում է տեղի ունեցել ՀՀԿ–ի բոլոր ժամանակների՝ քաղաքական ակտիվ դերակատարություն ունեցած քաղաքական դեմքերի հետ: Հանդիպումը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: Քննարկվել է քաղաքական դաշտում գործելու «ճանապարհային քարտեզը», եւ յուրահատուկ դերաբաշխում է տեղի ունեցել:
Ըստ թերթի վստահելի աղբյուրի, առաջիկայում վարչապետ Փաշինյանն ու թիմակիցներն իրենց թիկունքում ավելի շատ ու ինտենսիվ են զգալու ՀՀԿ–ի շնչառությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում