կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-26 14:13
Քաղաքական

«Իմ քայլը»-ի պատգամավորները չեն հստակեցնում` ո՞վ է ՍԴ դատավորը, և ինչո՞ւ է Գրիգորյանն «ինքնահռչակվել»

«Իմ քայլը»-ի պատգամավորները չեն հստակեցնում` ո՞վ է ՍԴ դատավորը, և ինչո՞ւ է Գրիգորյանն «ինքնահռչակվել»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ցանկանում հստակ պատասխանել, թե ում են համարում ՍԴ դատավոր։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի վստահ տեսակետն է` Սահմանադրական դատարանի նախագահը պետք է լինի դատավոր: Խորհրդարանական ճեպազրույցների ժամին լրագրողների ճշտող հարցերին, թե ո՞վ պետք է լինի ՍԴ նախագահը, ոչ հստակ պատասխան տվեց նա:

«Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են: Եզրույթները պետք է բոլորիս համար բացահայտվեն,- նշեց նա` ըստ երևույթին, խուսափելով բուն հարցից:- Ձեր կարծիքով՝ Սահմանադրական դատարանում, երկու դատավորից բացի, ուրիշ դատավորներ կա՞ն։ Այս պահին երկու դատավոր է, չէ՞, ՍԴ-ում»։

Կարապետյանը հստակ չպատասխանեց նաև հարցին, թե ինչպես է վերաբերվում Վահե Գրիգորյանի ինքնահռչակմանը:

«Իմ քայլը»-ի մեկ այլ պատգամավոր` Սուրեն Գրիգորյանը, փորձեց անդրադառնալ հարցին ու պատասխան տալ, բայց դա նրան էլ, կարծես, չհաջողվեց.

 «Այն մարմինը, որին ձեր հարցերը վերաբերում են, ասում է՝ «ժողովո'ւրդ ջան, մենք քննարկումների մեջ ենք, որևիցե հրապարակային կարծիքի հնչեցումը կարող է էդ քննարկումների արդյունավետությանը խանգարել»։ Եթե այդ սուբյեկտները, որոնք անմիջական քննարկման կողմերն են, չեն ցանկանում մեկնաբանել, ինչքանո՞վ ճիշտ կլինի՝ մենք ասենք՝ սենց ենք կարծում, նենց ենք կարծում»,- նշեց նա։