կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 15:53
Սպորտ

Ֆուտբոլ. Հայաստանի եւ Լատվիայի վետերան ֆուտբոլիստները կմրցեն միմյանց դեմ

Ֆուտբոլ. Հայաստանի եւ Լատվիայի վետերան ֆուտբոլիստները կմրցեն միմյանց դեմ

ՀՖՖ-ի պաշտոնկան կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի եւ Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիաները՝ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսության հետ համատեղ, մայիսի 14-18-ը նախաձեռնել են Լատվիայի  վետերան ֆուտբոլիստների  այցը Հայաստան: Այցի շրջանակներում Հայաստանի եւ Լատվիայի վետերան ֆուտբոլիստների հավաքականները երկու  հանդիպում կանցկացնեն:

 

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու` Տիգրան Ասլանյանը, Վաղարշակ Ասլանյանը, Կարեն Սիմոնյանը, Արա Նիգոյանը, Ալբերտ Սարգսյանը, Լևոն Ստեփանյանը, Աշոտ Ավետիսյանը, Գուրգեն Ենգիբարյանը, Սամվել Պողոսյանը, Արթուր Քոչարյանը, Արամ Վարդանյանը, Բաբկեն Մելիքյանը, Արթուր Մկրտչյանը, Անդրանիկ Հովսեփյանը, Արսեն Ավետիսյանը, Էմիլ Մեսրոպյանը, Ռոման Սիմոնյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Պողոսյանը:

 

Հանդիպումները տեղի կունենան մայիսի 15-ին եւ 17-ին՝ ժամը 17:00-ին, «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում: