Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված` կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012–13թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղիներ, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի բարձրացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ ելույթով ներկայացրեց իր առաջարկները:
ԱԺ նախագահը նախ կոչ արեց, որ պատգամավորները իրենց ձևակերպումներում լինեն կոռեկտ՝ չվիրավորելով մեկը մյուսին: «Կոչ եմ անում Հանրապետական կուսակցության մասին ինչքան հնարավոր է քիչ խոսեն: Եթե էդպես վատ կարծիք ունեն Հանրապետականի մասին, ուրեմն թող քիչ խոսեն, որ ժողովուրդը վատ կարծիք չկազմի իրենց մասին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա առաջարկեց ընդդիմությանը ընտրել մեկ այլ ձևաչափ՝ ԱԺ լսումներ իրականացնելու ձևաչափը, նաեւ` որ կուտակված հարցերը բաժանվեն պատգամավորների միջև, այնուհետեւ այդ հարցերով դիմեն պատկան մարմիններին և ստանան պատկան մարմիններից պատասխանները: Դրանից հետո ԱԺ նախագահը, օգտվելով իր լիազորությունից, կկազմակերպի ԱԺ լսումներ` հրավիրելով բոլոր պատկան մարմիններին:
«Պատկան մարմիններից ստացված պատասխանները կունենանք, որից հետո, եթե անհրաժեշտ է, կկազմակերպենք ԱԺ երկու լսումներ: Իմ կարծիքով` այդ ձևաչափը լավն է ու արդյունավետ: Առաջարկում եմ գալ համաձայնության, և ես խոստանում եմ ապահովել արդյունավետ լսումներ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: