կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 11:25
Քաղաքական

Տիգրան Սարգսյանը տվեց տարվա` իր առաջին հանձնարարականը

Տիգրան Սարգսյանը տվեց տարվա` իր առաջին հանձնարարականը
Կառավարության այս տարվա առաջին նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախ շնորհավորելով բոլորի անցած տոները, տվեց իր առաջին հանձնարարականը: Վարչապետը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց առաջիկայում հանրությանը ներկայացնել 2014-ի գերակա խնդիրներն ու գործողությունների ծրագրերը` շեշտելով, որ 2014-ին սպասվում է լարված աշխատանք: Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց. «Մենք հաստատել ենք 2014 թվականի գերական խնդիրներն ու ուղղությունները, ուստի հանձնարարում եմ բոլորիդ` ԶԼՄ-ներով հանրությանը ներկայացնել բոլոր հարցերը, որպեսզի բոլորն իմանան, թե որոնք են լինելու 2014-ի` կառավարության գործունեության հիմնական խնդիրները, ծրագրերը»: