Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-09-09 12:57
Հասարակություն

Աշոտյանի զավեշտալի պահվածքը

Աշոտյանի զավեշտալի պահվածքը

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շատ դժգոհ է երեկ Ազգային ժողովում լրագրողների պահվածքից: Այսօր նա այդ մասին ասաց հենց լրագրողներին` Ազգային ժողովում:

 

Հիշեցնենք, որ երեկ լրագրողները նիստերի դահլիճից դուրս եկող և, ըստ էության, նիստերի դահլիճում քննարկմանը չմասնակցող ՀՀԿ-ական պատգամավորներից ընդամենը հետաքրքրվում էին, թե ո՞ւր են գնում, ինչո՞ւ են կիսատ թողնում քննարկումը և դուրս գալիս, ինչո՞ւ են լքում Սերժ Սարգսյանի մատնացույց արած «խրամատը»:

 

Լրագրողներն իրենց հարցերում հատկապես կիրառում էին այն ձևակերպումները, որոնցով  երեք օր առաջ ՀՀԿ Խորհրդի նիստում իր ելույթն էր կառուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Երեկ շատ վատ էր լրագրողների պահվածքը, շատ վատ»,- դժգոհեց նախարարը` ըստ էության` շարունակելով բազմաթիվ պաշտոնյաների որդեգրած համոզմունքը, թե այս երկրում առկա վատ բաներում մեղավորը լրագրողներն են:

 

Զավեշտալի է, որ նախարարն այդպես էլ չհիշատակեց ՀՀԿ-ական պատգամավորների լկտի պահվածքը, երբ օրինակ` Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, լրագրողներին ասում էր. «Դավա'յ, յան տվեք սաղդ»: Կամ` երբ Մանվել Գրիգորյանը, դուրս գալով բարեկրթության սահմաններից, հայտարարում էր. «Լքողի հետեւին ձեռ կտամ»