Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Առավոտը» գրում է. «Առաջիկայում, հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ եղավ մարզերում՝ նախարարների ուղեկցությամբ: Պատկան ոլորտների նախարարները հենց տեղերում համապատասխան հանձնարարականներ են ստացել բայց, վերադառնալով մայրաքաղաք, այդքան էլ հետամուտ չեն եղել վարչապետի հանձնարարականները կյանքի կոչելուն:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում մի շարք տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն, նկատողություններ կհայտարարվեն սեփական պարտականություններում թերացած նախարարների նկատմամբ: Խիստ տույժեր են սպառնում մշակութային օջախները և հանրային օգտագործման այլ տարածքները օտարած պաշտոնյաներին:
Նախարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններն, ասում են, վարչապետը ճշտում է առաջին ձեռքից ՝ հենց համայնքապետերից: Նախարարներին ևս մեկ էական «նորամուծություն է սպառնում»՝ չթաքնվել մամուլի խոսնակների ետևում և վերացնել լրատվամիջոցների ու լրագրողների հետ ընտրողաբար շփվելու պրակտիկան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։