Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը տևական ընդմիջումից հետո նիստ է գումարել՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի` արդեն իսկ վարույթ ընդունված գործը քննելու համար: Առաքել Մովսիսյանը, բնականաբար, հրավիրվել էր այդ նիստին, սակայն չէր ներկայացել: Զեկուցող էր նշանակված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր գլխատել կամ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անձի ու ընտանիքի հասցեին որևէ բացասական արտահայտություն անել։ Իսկ այս հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով էր դիմել իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Որոշում այս պահին չի կայացվել, որովհետև մենք ունենք տեխնիկական խնդիր, սակայն որոշման նախագիծը պատրաստ է, և այն կուղարկվի պարոն Մովսիսյանին, որպեսզի նա, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եռօրյա ժամկետում ներկայացնի իր առարկությունները, եթե ունի: Եվ դեկտեմբերի 1-ին էթիկայի հանձնաժողովը նիստ կգումարի ու կհրապարակի որոշումը»,- ասաց էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը՝ հավելելով, որ պատգամավորները մեկ այլ պատգամավորի վերաբերյալ չեն կարող ներկայացնել այնպիսի եզրակացություն, որը ԱԺ կանոնակարգ-օրենքից դուրս է, և որ էթիկայի հանձնաժողովը ո\'չ դատարան է, ո\'չ գլխավոր դատախազություն:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Առաքել Մովսիսյանը չի բարեհաճել ներկայանալ նիստին, Վահան Բաբայանը պատասխանեց. «Էթիկայի հանձնաժողովը չունի պատգամավորին բերման ենթարկելու լիազորություն»: