Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Yerkir.am-ի տեղեկություններով` կառավարությունում, իրոք, սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ:
Ըստ մեր աղբյուրների` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով Տիգրան Սարգսյանի մտերիմն է, այլեւս չի լինի նոր կառավարությունում: Մեր տեղեկություններով` նրան կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաեւ բնապահպանության, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները: Նշենք, որ նրանք կա'մ հենց սկզբից չեն լինի նոր կառավարությունում, կա'մ ընդամենը մի քանի ամիս կմնան:
Մեր տեղեկություններով` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այս կառավարությունում կլինի, բայց կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրների լուծումից հետո կամ գուցե այդ ընթացքում հրաժարական կտա:
Մեր աղբյուրները նաեւ հաղորդում են, որ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում աշխատել ՕԵԿ-ական նախարարների հետ, բացառությամբ Արմեն Երիցյանի, իսկ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարների գլխին սեւ ամպեր են կուտակվել: