|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մովսիսյանն անտրամադիր էր եկել ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Yerkir.am-ի այն հարցին` ի՞նչ ակնկալիքներով է եկել, պատասխանեց. «Քիչ հետո կիմանաք»: Նա չպատասխանեց այն հարցին` կշարունակի՞, արդյոք, պաշտոնավարել նոր ձևավորվող կառավարությունում: Նշենք, որ այսօր ՀՀ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ ՀՀ նախագահը լայն լիազորություններ է տվել նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ նա իրականացնի ազատ կադրային քաղաքականություն` առաջնորդվելով կադրերի պրոֆեսիոնալիզմով, և Yerkir.am-ի տեղեկություններով` նոր ձևավորվող կառավարությունում Արմեն Մովսիսիյանը չի պաշտոնավարելու: