|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արդեն տեւական ժամանակ է, ինչ լրագրողներին կԿառավարության նիստերի ավարտից հետո չի հաջողվում «բռնեցնել» էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Իսկ լրագրողներին մի հարց է հուզում` արդյո՞ք ռուսական կողմը մտադիր է բարձրացնել Հայաստան մատակարարող գազը, եւ ճի՞շտ է, որ գազն արդեն իսկ թանկացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը վստահեցրեց, որ նախարարը չի խուսափում լրագրողներից, իսկ կառավարության այսօրվա նիստին չի մասնակցել: Հարցին, թե ե՞րբ է նախարարը պատասխանելու գազի գնի թանկացման վերաբերյալ` բոլոր ԶԼՄ-ներին հուզող հարցին, նախարարի մամուլի քարտուղարն արձագանքեց. «Երբ որ հստակեցվի գազի գինը, այդ մասին պաշտոնապես կտեղեկացվի»:
Դիտակմանն էլ, թե փոփոխություն, կարծես, արդեն կա, այդ մասին մամուլը մի քանի անգամ ակնարկել է, Լուսինե Հարությունյանը պատասխանեց. «Իմ ունեցած տեղեկատվությամբ` գազի գինն այն է, ինչ որ ներկայացվել է»:
Տպավորություն է, որ նախարարը դեռ մի երեք շաբաթ էլ չի խոսի` մինչեւ ավարտվեն նախագահական ընտրությունները...