կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-04 13:10
Իրավական

«Հայկական մայդան՝ առանց արյան»

«Հայկական մայդան՝ առանց արյան»

Yerkir.am-ի հարցերին պատասխանում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:


-Ինչո՞վ էր առանձնահատուկ 2014-ը Ձեզ համար` կարիերայում, ընտանիքում:

-Կարիերայի տեսակետից` սովորական, ընտանիքում՝ երեխաները մեծանում են, ուրախացնում մեզ:


-2014-ին իրավական ոլորտում արված ամենամեծ բարեփոխումը, որի դրական հետևանքներն ուղղակի զգալի էին:

-Չկա ու չի կարող լինել այս պայմաններում, ամեն ինչ մեծ հաշվով խաբկանք է:


-Տարվա ամենամեծ սխալը, որը մեծ հարված հասցրեց արդարադատության համակարգին:

-Համակարգ, ըստ էության, գոյություն չունի, հետևաբար` հարվածներ չեն կարող լինել:


-Տարվա ամենազավեշտալի դատական գործը:

-Վարդան Պետրոսյան դեմ հարուցված քրեական գործը:

 

-Տարվա «ամենավտանգավոր հանցագործը»:

-Իգոր Կլիմկո («ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն):

 

-Տարվա ամենատաղտկալի դատական գործը:

-Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործը:

 

-Տարվա ամենաանհեթեթ դատավճիռը:

-Վճիռ՝ «Խաչիկ Խաչիկյան vs «Ժողովուրդ» օրաթերթ»:

 

-Տարվա «հայտնություն» իրավաբանը:

-Գևորգ Կոստանյան:

 

 -Ամենամեծ սուտը, որ լսեցիք դատարանում:

-Ամեն անգամ, երբ ասում են՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության…»:


-Որ դատավորին կցանկանայիք տեսնել Ձմեռ պապի կերպարում (եթե կին է` Ձյունանուշի):

-Ոչ մեկին:

 

-Սովորաբար շատ են զավեշտալի դեպքեր պատահում դատական նիստերի ընթացքում: Այս տարի պատահածներից ո՞րն էր ամենացնցողը:

-Դատավարությունը Հայաստանում մեծ հաշվով զավեշտ է: Ամենացնցողը ենթադրում է նաև առողջ հումոր, հետևաբար՝ չկա:


-2015-ից Ձեր ակնկալիքներն ու մաղթանքը:

-Հայկական մայդան՝ առանց արյան: