|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Լուկաշենկոյի ասածների մասով արձագանքել են Ազգային ժողովի պատգամավորները, aրտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ: Դրա մասին նաև փետրվարի 9-ին Ազգային ժողովում խոսվել է: Կարծում եմ` համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմն այլևս կխուսափի, կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ` հայ ժողովրդի և բելառուս ժողովրդի միջև։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։
Լուկաշենկոն հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման հարցին, ասել էր. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք` նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»։
ԱԽ քարտուղարի խոսքով,՝ Հայաստանը դիվանագիտորեն իր պատասխանը տվել է, և հույս ունեն, որ այլևս նման միջադեպեր չեն լինի։ Իսկ եթե հավելյալ միջադեպեր լինեն, ապա հայկական կողմը կմտածի` ինչպես պատասխանի դրանց։