կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-18 09:57
Տնտեսական

Արագաչափ սարքերի գինը 190 հազար դրամ էլ չկա

Արագաչափ սարքերի գինը 190 հազար դրամ էլ չկա

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Բանից պարզվում է' էջմիածինցի մի վարորդ մոտ մեկ տարի առաջ խիստ բարկացել է արագաչափ սարքերի վրա, քլունգն առել է այդպիսի երկու սարք ջարդել' դրանով իսկ, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, դիտավորությամբ պատճառելով 375 հազար դրամի վնաս։

 

«ՉԻ»- Մենք, իհարկե, մեր զորակցությունն ենք հայտնում էջմիածինցի վարորդին և հավաստիացնում, որ նրա հերոսական արարքը լիովին տեղավորվում է «անհրաժեշտ ինքնապաշտպանության» շրջանակներում։ 
Բայց խնդիրը միայն դա չէ։ Ուշադրություն դարձրեք պատճառված վնասի գումարին։ Փաստորեն՝ արագաչափի գինը 190 հազար դրամ էլ չկա, մինչդեռ, ինչպես հանրահայտ երգում է ասվում, այդ «хитраумный агрегат»-ը օրական առնվազն այդքան եկամուտ է բերում, ընդ որում՝ կլոր տարին։


Համաձայնվեք՝ վատ բիզնես չէ։ Առավոտյան ներդնում ես գումարը, երեկոյան այն արդեն «ծախսերը հանում է», իսկ հաջորդ օրվանից՝ գերշահույթներ բերում։ Ճիշտ է, տուժածները երբեմն արժանի հակահարված են հասցնում (օրինակ՝ քլունգով), բայց բիզնեսը դրանից չի տուժում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ 375 հազար դրամի վնասը պատճառվել է ոստիկանությանը, այսինքն՝ ոստիկանությունը պիտի փոխհատուցի։ Բա հո «խեղճ ներդրողը» չի՜ վճարելու»:

 


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։