| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության առագաստանավորդների թիմը` «Սոնարդասը», մասնակցել է Վեհմունդ քաղաքում կայացած հաշմանդամային առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությանը և օրերս է վերադարձել Անգլիայից: Մեր թիմն առանձնակի հաջողությունների չի հասել, քանի որ երեխաներից մեկը հավասարակշռությունը չի կարողացել պահել:
Երեք օր առաջ մեկնարկել է ամառային մարզավերականգնողական հերթական ճամբարը, որն այս տարի «Փյունիկ» միությունը բացել է ՀՀ նախագահի ֆինանսավորմամբ:
«Կապուտակ Սևան» առողջարանում 3 հերթափոխով, 10-ական օր տևողությամբ հանգստանալու են մինչև 14 տարեկան մոտ 70 հաշմանդամ երեխաներ»,- ասաց «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Անդրադառնալով մյուս սպորտաձևերին` նա նշեց, որ այս տարի մարտին Ուկրաինայի Միգովո ավանում կայացել է լեռնադահուկային սպորտաձևի սլավոնական երկրների բաց առաջնությունը: «Մեր հաշմանդամ լեռնադահուկորդներն ստացան մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալներ»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Հայաստանում կա մոտ 190 հազար հաշմանդամ, իսկ աշխարհում հաշմանդամները կազմում են բնակչության 10 տոկոսը: Հաշվի առնելով Հայաստանի ընդհանուր բնակչության թիվը, ինչպես նաև 1988թ ավերիչ երկրաշարժն ու Արցախյան գոյամարտը` Աբրահամյանը եզրակացրեց, որ հայաստանյան հասարակության մեջ հաշմանդամության ցուցանիշը բավականին ցածր է: