|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Գազի հանձնաժողովում այսօր բովանդակային քննարկում չի եղել:
«Յուրաքանչյուր խումբ բերել էր իր կազմած հարցաշարերը, որոնցով պետք է առաջիկայում աշխատի, ու հանձնաժողովի ողջ կազմով համաձայնեցնում էինք այդ հարցաշարերը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հանձնաժողովի նիստի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ գազի հանձնաժողովը, ԱԺ-ի որոշմամբ, դասակարգվել էր չորս խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պետք է որոշակի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվի:
Այլ` բովանդակային քննարկումներ այսօրվա նիստում չեն եղել: Աղվան Վարդանյանը չցանկացավ մանրամասնել, թե ի՞նչ բնույթի հարցեր էին ներկայացրել ենթախմբերը, քանի որ յուրաքանչյուր հարցաշարում 20-30 հարց էր ընդգրկված: