Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային հեռուստաընկերությունը կարողանալու է առանց լրացուցիչ ֆինանսական ծախսերի լիարժեք կատարել իր վրա դրված պարտականությունը: Այս մասին ԱԺ ամբիոնից «Գավազդի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ ցանկանում է, որ Հանրային հեռուստատեսությունն այնպիսին լինի, որ, երբ իր տասը տարեկան երեխան ինչ-որ հակաբեղմնավորիչների գովազդների ժամանակ հարցնի՝ պա'պ, էդ ինչ ա, ինքը չկարկամի ու կարողանա պատասխանել իր որդուն: Նախարարը նշեց, որ կուզենար, որ իր պատկերացրած Հանրայինում բռնություն չքարոզվի:
«Չգիտեմ` ինչու են մարդիկ երկու-երեք հեռուստաընկերության անուն տալիս, վախենում կամ կարկամում դրա անունը տալուց` չարձանագրելով, որ հեռուստաընկերություններից որոշները այսօր բրեժնևյան քարոզչամեքենայից չեն տարբերվում»,- նշեց նա:
Ըստ նախարարի` չպետք է տպավորություն ստեղծվի, որ ԱԺ ամբիոնից ով ավելի բարձր խոսեց, ուրեմն ճիշտ է: «Եթե այդպես լիներ, ուրեմն ամենաճիշտ խոսողը երևանյան բակերում ժավել ծախող տիկինը կլիներ կամ էլ տղամարդը, որովհետև երկու բառ է ասում, բայց ամենաբարձրն է ասում»,- նշեց նա:
Հրայր Թովմասյանն ասաց, թե ինքը ուզում է, որ Հանրային հեռուստաընկերությունը դառնա նմուշ, օրինակ ծառայի մյուս հեռուստաընկերությունների համար:
«Խնդիրներ ունենք, դրանք նոր չեն, Թումանյանն էլ էր դառնացած, ասում էր` մամուլը` ափաշքյարա սուտ, զրպարտություն, կեղծիք: Ոչ մի բան չի փոխվել: Եկեք` փոխենք: Եթե միակ խնդիրը, անուններ տալով, սեփական եսը բարձրացնելն է, ժողովո'ւրդ ջան, էդ չի մեր խնդիրը, քաղաքական պրոցեսները թիթեռի կյանքի պես չեն, դրա մասին ոչ ոք չի հիշելու, չի հիշելու: Էսօր էս ամբիոնից հանկարծ էդքան ուժեղ էին, անուններ տվեցին, ինչ արեցին, մեր սերունդները էդ ամենը չեն հիշելու: Մեր սերունդները հիշելու են՝ ինչ երկիր թողեցինք, ինչ երկիր սարքեցինք, վաղվա օրն ինչով էր էսօրվանից լավ: Ինձ համար այս խնդիրների լուծման համար չկա «ես», չկա «դուք», էս երկիրը ոչ ոք իր հետ չի բերել, սա իշխանությունների երկիրը չի, սա բոլորի երկիրն է»,- ասաց արդարադատության նախարարը: