|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Դեմ եմ» նախաձեռնությունը, որը պայքարում է ընդդեմ կենսաթոշակային նոր համակարգի, օրեր առաջ հայտարարել էր, որ արդեն իսկ սկսվել են իրենց անդամներին սպառնալու, ճնշումներ գործադրելու, ահաբեկելու փորձեր:
Yerkir.am-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դեռևս կոնկրետ դեպքեր չեն կարող մատնանշել, քանի որ փաստեր չկան:
«Դա ուղղակի մեսիջ էր նրանց, ովքեր ուզում են այդ ոճով գործել, որ մենք արդեն իսկ պատրաստ ենք, և նմանատիպ քայլի դեպքում լինելու է մեր հակահարվածը: Մենք հիմա ձայնագրում ենք մեր խոսակցությունները, ունենք տեսախցիկներ, որպեսզի սադրանքների դեպքում միանգամից արձանագրենք և հանձնենք ոստիկանություն»,- ասաց նա: