կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-13 09:23
Առանց Կատեգորիա

ՍԴ-ն «հակահարված» է պատրաստել. օրերս ՍԴ-ն վերադարձրել է ՀՀ նախագահի դիմումը. «Հրապարակ»

ՍԴ-ն «հակահարված» է պատրաստել. օրերս ՍԴ-ն վերադարձրել է ՀՀ նախագահի դիմումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչեւ վերջին իրադարձությունները, ՍԴ-ում լոյալ վերաբերմունք է եղել պետական մարմինների դիմումներում տեղ գտած թերությունների նկատմամբ: Դրանք շտկվել են տեղում։

Հանրաքվեի որոշումը դրդել է վերանայել մոտեցումը: ՍԴ-ում պատրաստվում են ամփոփել եւ հանրությանը ներկայացնել վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները» ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում, գրություններում։ Դրանց մեջ կան Սահմանադրության, օրենքների պահանջների խախտումներ, սխալ հղումներ, խմբագրական եւ թարգմանական կոպիտ սխալներ:

Ի դեպ, նախօրեին բաց նիստում արդեն մի նմուշ ներկայացվել է:

Մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ օրերս ՍԴ-ն վերադարձրել է ՀՀ նախագահի դիմումը, որով խնդրել էր ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել ԲԴԽ-ի, ԿԸՀ-ի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, ԿԲ անդամների, ՄԻՊ, գլխավոր դատախազի, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու օրենքների դրույթները:

Ուշագրավ է, որ դրանք բացի ուղղագրական, քերականական թերություններից նպատակ են հետապնդել քողարկելու նախագահի սահմանադրական լիազորությունների չիրականացումը, օրենքների ժամկետների խախտումները, Սահմանադրությանը եւ օրենքներին սխալ հղումներ է պարունակել, արհեստածին հիմնավորումներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։