Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկություններ է հրապարակել այս պահի դրությամբ տարբեր ստորաբաժանումների հրամանատարության ու անձնակազմի թվաքանակի մասին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Vatan թերթի կայքի` գլխավոր շտաբի կայքում հրապարակված տվյալներով` Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի ընդհանուր թիվը 633.056 մարդ է, որոնցից 358-ը` գեներալ և ծովակալ: Սպայական անձնակազմի թիվը հասնում է 39.707-ի, ենթասպայական կազմը 97.975 մարդուց է բաղկացած: Զինված ուժերում ծառայում են նաև 21.917 մասնագիտացված ժանդարմերիայի անձնակազմ և 242.635 հոգի մասնագիտացված անձնակազմ:
Պահեստային սպաների թիվը կազմում է 7.312: Մնացած 333.715-ը պարտադիր ծառայություն անցնող շարքային և սերժանտական անձնակազմն է:
Զինված ուժերի 633.056 հոգանոց անձնակազմից 580.662-ը զինվորական են, իսկ 52.394-ը քաղաքացիական ծառայողներ, բանվորներ և այլն: