|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Համացանցում հայտնվել է Էրդողանի և նրա որդու նոր ձայնագրությունը, որտեղ խոսք է գնում գործարար Սըթքը բեյի (պարոն Սըթքը) մասին, ով ցանկանում է 10 միլիոն դոլարով կաշառել Էրդողանի որդուն. հայտնում է Odatv-ն:
Էրդողանը զգուշացնում է որդուն. «Հանկարծ չվերցնես: Ինչ խոստացել է, դա էլ թող բերի: Սրանք մի աչքո՞վ են նայում այս գործին»: Ձայնագրությունում լսվում է նաև, թե ինչպես Էրդողանը հրաժարվում է առաջարկված գումարից` պատճառաբանելով քիչ լինելը: Նա հանգստացնում է որդուն` ասելով. «Չմտածես, մեր ձեռքն են ընկնելու»:
Odatv-ն նշում է, որ ձայնագրությունը 56 վայրկյան տեւողության է, և կան անհասկանալի պահեր` ձայնը կտրատվում է: