Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ մի կին, լուսանկարը ձեռքին, երեկ գնացել է Գյումրիի «Գալա» հեռուստաընկերություն և հայտնել, որ, գնալով ընտրության, կաշառք վերցրած 5000 դրամը ծրարի մեջ է դրել, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:
Նա խնդրել է լրագրողներին հետեւողական լինեն, թե տվյալ ընտրատեղամասում ի՞նչ են անելու այն հինգ հազարանոցը, որը դրել է ծրարի մեջ:
ԳԱԼԱ-ի կայքը տեղեկացնում է, որ 5000 դրամով ծրարը ձայների հաշվարկի ժամանակ հայտնաբերվել է: Այն գտնվում է ոստիկանության քննչական բաժնում:
Մանրամասները` տեսանյութում: