Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր պատգամավորների մեկ երրորդի կողմից ներկայացված` Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, դիմելով հիմնական զեկուցողին՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին, նշեց, որ գնահատում է վերջինիս իրավաբանական ու հռետորական ունակությունները, սակայն պատգամավորը շատ երկար է պատասխանում բոլոր հարցերին, և այդ ճարտասանությունը պետք է արդեն բավարարի պատգամավորին:
Ի պատասխան, Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Միգուցե ոմանք բավարարվում են երկար պատասխաններից, նախասիրությունների հարց է, բայց ես դրանից չեմ բավարարվում, այլ բաներ էլ կան»:
Մարգարիտ Եսայանն էլ արձագանքեց. «Թողնում եմ Ձեր ճաշակին, չեմ անդրադառնա բավարարվել-չբավարարվելու մասին Ձեր պատասխանին, բայց ես դեմ եմ Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն»: