Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արդեն երկու օր է` Արցախում է գտնվում Հայաստանի «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության պատվիրակությունը՝ նախագահ Գ.Խաչատրյանի գլխավորությամբ:
Հյուրերը Արցախում վերապատրաստման դասընթացներ են անցկացրել Քաղաքացիական կացությունների ակտային գրանցման բաժինների աշխատողների համար, նաեւ մասնակցել են Արցախի ՔԿԱԳ բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման` այսօր տեղի ունեցած շնորհանդեսին։
Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, դեռեւս նախորդ տարվա վերջերին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցության շրջանակներում վերջինիս կողմից նախարարությանը հատկացվել էր ութ համակարգչային լրակազմ՝ հանրապետության ՔԿԱԳ բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի տեխնիկական ապահովման համար:
Նախարարը շնորհակալություն հայտնեց հայաստանյան գործընկերներին էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքների կազմակերպման եւ տեխնիկական ապահովման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունն այսուհետ եւս շարունակական բնույթ կկրի։