Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանասերի իմ ունկը երբեմն չափազանց ուշադիր է բառերի ու նույնիսկ դրանց հնչողության նկատմամբ, հատկապես` եթե այդ բառերը վերաբերում են հայրենիքին, երկրին, ազգին ու հային: Մարդն ինքը՝ իբրև ասուն, մանավանդ` հասուն ասուն, անզգալաբար ու ակամա հաճախ բառերին, դրանց շարադասությանն ու հնչողությանն է հանձնում իր թաքուն, նույնիսկ բնազդային ընկալումները իրականության ու երևույթների մասին: Ահա թե ինչու, երբ մեկը հայտարարում է՝ «չէ, էս ազգը խելքի չի գա» կամ «որոշել եմ՝ հեռանալու եմ էս երկրից», ես գրեթե տարակույս չունեմ, որ ազգի ու երկրի մասին «էս»-ով խոսող մարդն իրեն ներքուստ արդեն բաժանել է ազգից ու երկրից, իրեն տեսնում է նրանից դուրս, հետևաբար` պոտենցիալ մի գնացող է, որը սեփական դավաճանությունը նույնիսկ իրենից քողարկելու կարիք ունի և հենց դրա համար համար զրահավորվել է «էս»-ով՝ այնպես, ինչպես զրահավորվում են բողոքով, հիասթափությամբ ու հուսաբեկությամբ:
Թող տարօրինակ չհնչի, բայց գրեթե վստահ եմ՝ նույնիսկ հուսաբեկ վիճակը, որում հայտնվում է մարդը, յուրօրինակ զրահ է, որի հետևում գնացողը սքողում է սեփական թուլությունը, ապիկարությունն ու հեռացողի խեղճ համակերպությունը: Այսօր ահա լուր առանք, որ մեզնից մեկն էլ է «ոտի ելել»: Հազար ափսոս, եթե նույնիսկ այդ ոտավորը Հմայակ Հովհաննիսյանն է, ով հանրության վրա հանրային մուննաթ է եկել՝ գնալու եմ էս երկրից: Ինչ ասենք, եթե երկիրը քեզ համար այլևս «էս» է, ուրեմն իսկը գնալու ժամանակն է:
Լևոն Սարգսյան
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։