Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանի ընտրությունների նախօրեին նրա այցը օժանդակության միջոց էր Ալիևին և Ադրբեջանում այն վերածվեց լավ ինքնափիառի»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նրա ներկայացմամբ` արդեն իսկ տարբեր մասնագետներ սկսել են հայտարարություններ անել,թե Ալիևը այնքան լավն է,որ Ռուսաստանի Դաշնության նախագահը սատարում է նրան ընտրություններից առաջ: Ադրբեջանագետը նշեց, սակայն, որ Ռուսաստանը իր շահերն ունի տարածաշրջանում:
«Մենք բոլորս էլ գիտենք, որ Ռուսաստանը հետապնդում է իր շահերը տարածաշրջանում և Ադրբեջանը այս առումով կարևոր առանցքային պետություն է: Առանցքային է այն առումով, որ խոշոր էներգակիրների մատակարարն է և նավթագազային ոլորտում տարածաշրջանում վերածվում է շուրջ խաղացողի: Եվ Պուտինը փորձեց ամենինչ անել, որպեսզի հնարավորինս մեծ բաժնեմաս կորզի Ադրբեջանի նավթային ընկերությունից»,- նշեց ադրբեջանագետը:
Ս. Ասատրյանի խոսքերով` շատ մասնագետներ հակված են նաև մտածելու, որ Պուտինը փորձում էր Բաքվին ներքաշել Եվրասիական միության մեջ: Ադրբեջանագետն ասաց, որ չնայած արտնաքնապես լավ հարաբերությունների` կան շատ հարցեր երկու երկրների միջեւ. Բաքուն դժվար թե ցանկանա եվրասիական միությանը հարել, քանի որ լուրջ պրոյեկտներ ունի Արևմուտքի հետ: Հարց է նաեւ, թե Ադրբեջանը հաշվի կառնի՞ արդյոք Ռուսաստանի տարածաշրջանի շահերը:
Սակայն մյուս կողմից, նշեց Ս. Ասատրյանը, այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը հասնում է միլիարդավոր դոլարների: