Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաուդյան Արաբիայի Բարձրագույն դատական խորհուրդը պաշտոնապես վերացրել է որոշ հանցագործությունների համար մարմնական պատիժը. հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Թագավորության Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ մտրակները կփոխարինվեն ազատազրկմամբ կամ տուգանքով, կամ երկուսն էլ միասին: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը պարզաբանել է, որ դատարանը յուրաքանչյուր նման դեպքի վերաբերյալ որոշում կկայացնի և կհրապարակի այն:
Բացի այդ, նշվում է, որ խոսքը գնում է միայն Շարիաթում (իսլամական օրենք) «թազիր» բաժնի հանցագործությունների համար՝ իրավախախտումներ, որոնք կապված են անհատի շահերի, կրոնի, հասարակական կարգի, բարոյականության դեմ ոտնձգության հետ, որոնց վերաբերյալ պատասխանատվության հարցը նշված չէ Ղուրանում կամ հադիսներում։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Սաուդյան Արաբիայում իրականացվող բարեփոխումների շրջանակում վերացվեց մինչև 18 տարեկանների մահապատիժը: