կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-24 16:21
Հասարակություն

Մահացած ուսանողին գնահատելը` «մի թեթեւ» անուշադրություն

Մահացած ուսանողին գնահատելը` «մի թեթեւ» անուշադրություն

Դեռ մեկ ամիս առաջ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները բողոքել էին մարկետինգի և գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանի  դեմ /նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է/: Նա, ուսանողների հավաստմամբ, չի բարեհաճում գալ դասերին, ավելին` 2013թ. դեկտեմբերի 17-ին նշանակված քննությանը Մ. Գրիգորյանը չի ներկայացել, սակայն ուսանողների գրավոր քննության արդյունքները գնահատել է 2 միավորով, ընդ որում`  2 միավոր է նշանակել նաև կուրսի ավագ Ռիմա Ղազարյանին, ով մահացել էր 2013թ. նոյեմբերին` հիվանդության պատճառով։

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ ուսումնական վարչությունը, ռեկտորատը քննել են բոլոր փաստաթղթերը, եւ պարզվել է, որ Մարգարիտա Գրիգորյանը հաճախել է դասերին եւ քննություններին: Համենայն դեպս, դեկանատ ներկայացված փաստաթղթերն այդ մասին են փաստում:

 

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ դասախոսն անբավարար է նշանակել նաեւ մահացած ուսանողին, Գրիգորյանը պատասխանեց. «Դե, չի իմացել, ուշադիր չի եղել»:

 

Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ ֆակուլտետում բոլորը նույն գնահատականն են ստացել, մի՞թե բոլորն այդքան վատ են սովորում, Գրիգորյանը պատասխանեց, որ հարցը շատ սուբյեկտիվ է. «Դա այնպիսի խնդիր է, որ մենք չենք կարող ասել»: