Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող` «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն առավոտյան սնունդ է ընդունել, այսինքն` դադարեցրել է հացադրուլը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից` հավելելով, որ նա առայժմ կմնա հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Հարությունյանը հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 24-ին` պահանջելով վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելքը: Իսկ երեկ նրան տեղափոխվել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` ընդհանուր բուժզննության ենթարկելու:
Ի դեպ, այսօր` ժամը 13:00-ին, Շանթ Հարությունյանի կողմնակիցները երթ են կազմակերպելու դեպի ԱԱԾ-ի շենք: