Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Յուրաքանչյուր նախկին նախագահ չի կարող մտահոգ չլինել երկրի ապագայի և երկրում տիրող գործընթացների համար, այդ թվում՝ և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը` խոսելով տարեվերջին հրապարակված՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին, որում նա սուր քննադատության էր ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նրա` տարեվերջյան ասուլիսի ժամանակ հնչեցրած որոշ մտքեր:
Պատգամավորի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը կարևորագույն պահերին միշտ հանդես է եկել որպես պատասխանատվության զգացումով օժտված մարդ, ահա՝ ինչու զարմանալի կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը չարձագանքեր երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական վիճակին: Վահան Բաբայանը նշեց, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր հանդես եկել իր քննադատական տեսակետով: Պատգամավորը զերծ մնաց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունները կանխատեսելուց, սակայն նշեց, որ, իր կարծիքով, հնարավոր է` Ռոբերտ Քոչարյանի մտորումներն ու քայլերը հանգեցնեն այլ գործընթացի:
«Այլ գործընթացներ ասելով` նկատի ունեմ, որ նա հնարավոր է հանդես գա քաղաքական պրոցեսներին մասնակցության ձևաչափով: Առայժմ մենք Ռոբերտ Քոչարյանի կողմից տեսնում ենք մասնակցություն հայտարարությունների մակարդակով, բայց կարող է լինել ավելի շոշափելի մասնակցություն»,- ասաց պատգամավորը:
Խոսելով Տիգրան Սարգսյանի` Ռոբերտ Քոչարյանին ուղղված պատասխանի մասին, որում վարչապետը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է ներողամտություն, անսահման բարություն, կամեցողություն ու հանդուժողություն, ԲՀԿ պատգամավորը նշեց. «Բարությունից ամենաշատը խոսում են չար մարդիկ: Եվ եթե մի մարդ շատ է խոսում բարությունից ու հանդուրժողությունից, ուրեմն նա դրա կարիքը շատ ունի»: