կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 10:04
Քաղաքական

Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու վերաբերյալ շատ ավելի խոր և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում․ պատգամավոր

Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու վերաբերյալ շատ ավելի խոր և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում․ պատգամավոր
Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու, իսկ իրականում՝ առևանգելու վերաբերյալ, շատ ավելի խորը և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել։
Նկատի ունենալով ադրբեջանական «սև ցուցակներում» հայտնված բազմաթիվ մեր հայրենակիցների փաստը, իրականում սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ։
 
Եթե նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ադրբեջանական իրավապահ մարմինների մեղադրանքը փաստական առումով հիմքեր չունի էլ, դրանից առաջացող ռիսկերը չեն նվազում։ 
 
Եթե այս պրոցեսում Ադրբեջանն իր քայլերը միջազգային հանրության համար ընկալելի դարձրեց՝ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ ՀՀ իշխանություններն իրենց բնորոշ անտարբեր, անատամ պահվածք դրսևորեն ու ձևացնեն, որ Արցախի հարցում անելիք այլևս չունեն, ապա շատ շուտով ականատես կլինենք ադրբեջանական նոր սադրանքների։
 
Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր