Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, ներկայումս քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հունիսի 7-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված Քոթանջյանի որդին` Սամվելը, ինչպես նաև միջադեպի մյուս մասնակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից` նշելով, որ խորհրդականի որդու համար երաշխավորել է Ազգային ժողովի 2 պատգամավոր:
Ըստ panorama.am-ի` Սամվել Քոթանջյանի համար երաշխավորել են Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը (Երևանի քաղաքապետի աներձագը) եւ Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զնեք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի օգտագործմամբ) հատկանիշներով: