կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 15:36
Քաղաքական

Բավականին ծանր տարի էր 2013 թվականը. վարչապետ

Բավականին ծանր տարի էր 2013 թվականը. վարչապետ

2013 թվականի մեր աշխատանքների վբերաբերյալ նախարարները, գերատեսչությունների ղեդավարները հաշվետվություններ են տալիս հանրությանը ԶԼՄ-ների շնբորհիվ, եւ ըստ այդ հաշվետվությունների, մենք տեսնում ենք, որ կատարված է մեծածավալ աշխատանք, եւ բավականին ծանր տարի էր 2013 թվականը. Կառավարության այսօրվա նիստում' հիմնական բաց օրակարգը սպառելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Նա նշեց, որ 2014 թվականը կառավարությունը սկսելու է հանրությանը գերակա խնդիրների ներկայացմամբ. «Եվ ըստ այդ գերակա խնդիրների, որ մենք միասին հաստատեցինք, մեզ սպասվում է բավականին լարված աշխատանք, որպեսզի մենք կատարենք բոլոր այն խոստումները, այն պարտավորություննեը, որ ստանձնում ենք' ձեզ հետ միասին»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

 

Նա բոլորին մաղթեց հաջողություններ 2014 թվականին, որպեսզի այն բոլոր ծրագրերն ու նպատաները, որ դրել են իրենց առջեւ կառավարության անդամները, ի կատար ածվեն, քանի որ, ինչպես նշեց վարչապետը, բոլոր այդ ծրագրերը մեկ նպատակ ունեն' բարձրացնելու մեր երկրի սոցիալ տնտեսական իրավիճակը, բարելավելու մեր քաղաքացիների կյանքը, կենսամակարդակը:

 

Վերջում Տիգրան Սարգսյանը բոլորին շնորհավորուեց' 2014 թվականի կապակցությամբ: